Նովա ժողովրդական նվագարանների անսամբլ

«Նարեկացի» արվեստի միությունը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ, 2015 թվականի սեպտեմբերին հիմնադրել է «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը:

«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը բաղկացած է 21 գործիքային և 2 վոկալ երիտասարդ կատարողներից (դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան):
«Նարեկացի» արվեստի միության հիմնական նպատակներից է ՝ պահել հայ մշակույթը և հայի ոգին անաղարտ, ինչին էլ իր ներդրումը կունենա «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը:

2016 թվականի հոկտեմբերի 31-ին «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, իրենց մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների առաջին մրցույթ-փառատոնին՝ արժանանալով առաջին մրցանակի:

2018 թ «Նովա» անսամբլը մասնակցել է «Ուրախ մոլորակ» միջազգային մրցույթ–փառատոնին և զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը: «Նովա» անսամբլը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» միջոցառմանը՝ համերգային ծրագրով հանդես գալով Գավառ քաղաքում: ՆԱՄ հովանավորությամբ մի շարք ուսուցողական և բարեգործական համերգներ է տվել Հայաստանի տարբեր մարզերի երաժշտական դպրոցներում:

2018 հունիսի 13-ին Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված մենահամերգով հանդես է եկել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և արժանացել մասնագետների բարձր գնահատականի:

2018թ. նոյեմբերի 21-ին «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը իր մասնակցությունը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների մրցույթ-փառատոնին՝ արժանանալով երկրորդ մրցանակի:

2019թ․ հոկտեմբերին «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Տարածելով հայ մշակույթը» ծրագրի շրջանակում, ջութակահար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի հետ համատեղ համերգներով հանդես է եկել Գյումրի, Վանաձոր և Երևան քաղաքներում։